Preconditions of the Development of Think Tanks in Turkey
Թուրքիայի ուղեղային կենտրոնների զարգացման նախադրյալները. այժմեական խնդիրները
Résumé
The article is devoted to the analysis of the development of modern Turkish think tanks. A number of geopolitical and economic factors have been identified as prerequisites for their development. It is shown that the history of Turkish think tanks goes back decades, and today they are considered to have a certain influence on real politics. This is due to the interest that government agencies have shown in them in recent years.The article touches upon the topics of think tanks and government relationships, HR and intellectual "products" issues.
Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում են հասարակությունների ու պետականությունների վրա, վերլուծվում և գնահատվում են ոչ միայն ակադեմիական կառույցների կողմից: Դրանով զբաղվում են նաև վերլուծական կենտրոնները, որոնք արևմտյան հասարակությունում ստացել են «think-tanks», այլ կերպ՝ «ուղեղային կենտրոն» (ՈւԿ) անվանումը։ ՈւԿ-ները գիտահետազոտական կազմակերպություններ են, որոնք իրենց ուշադրությունն ու ողջ աշխատանքային ժամանակը կենտրոնացնում են հումանիտար գիտությունների՝ քաղաքական, տնտեսական, սոցիոլոգիական, իրավական և այլ ոլորտների ուսումնասիրության վրա։ Սակայն, ըստ էության, ՈւԿ ուսումնասիրություններում ներառվում են նաև կրթական, սպորտային, բնապահպանական և ազգային անվտանգության ու հանրային ոլորտներին առնչվող խնդիրները։ Հաշվի առնելով նրանց ազդեցությունը հասարակական-քաղաքական, տնտեսական, աշխարհաքաղաքական զարգացումներում՝ ՈւԿ-ները դիտվում են որպես «հինգերորդ իշխանություն» ԶԼՄ-ից հետո։ Այս գործընթացներից հետ չի մնացել նաև Թուրքիան, որի արտաքին և ներքին քաղաքականության մեջ ՈւԿ-ների դերը, հատկապես վերջին տարիներին, բավական մեծացել է։ Հոդվածում շոշափվում են «ուղեղային կենտրոններ - պետություն» հարաբերությունները, կադրային ու մտավոր «արտադրանքի» հետ կապված խնդիրները:
Origine : Accord explicite pour ce dépôt